Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ:
Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Պ.Գ.-ի և Վ.Խ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), Մ.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (5 դրվագ), Ա.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (4 դրվագ), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Ն.-ի, Վ.Ն.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), Ա.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Մ․Բ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Մ.-ի և Տ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):
3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
14 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: