Ուշքի եկեք, Ալիևի խոսնակներ. Սուրենյանց

Ուշքի եկեք, Ալիևի խոսնակներ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Ուշքի եկեք, Ալիևի խոսնակներ...

Այս պաստառը երեկ փակցված է եղել Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում, հետո՝ իշխանության ցուցումով հեռացվել է: Արդյո՞ք, այս մարդկանց ազատությունը չպետք է լիներ մեր համազգային կոնսոլիդացիայի թեմա, թե՞ Ալիևը պահանջել է անգամ մեր ներքաղաքական դիսկուրսից հանել բոլոր այն թեմաները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են «Արցախ» բառի հետ: Ընդ որում, ես այն տեսակետի կրողն եմ, որ ԼՂ խնդիրը փակված է ու իրական չեմ համարում Արցախի հայկականության էջը վերաբացելու մասին խոսակցությունները: Բայց իրական ռեալիզմը կապ չունի ուրացման հետ ու եթե մենք «փուռն» ենք տալիս պատանդառված ղեկավարներին, նրանց հետ Բաքվի բանտերում փակում ենք մեր արժանապատվությունն ու ազատությունը:

Ուշքի եկեք, Ալիևի խոսնակներ..