Լրագրողներն անդրադարձել են ReasonLabs-ի հետազոտությանը, որի փորձագետները խոսել են տվյալների գողության նոր մեթոդի մասին։ Այս մասին հայտնում է VentureBeat-ը, փոխանցում է Lenta.ru-ն: Big Brother կոչվող խարդախության ծրագիրը հաքերներին հնարավորություն է տալիս լրտեսել զոհերին՝ օգտագործելով վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիան։ Գաղտնի տեղեկատվության գողությունը սկսվում է օգտատիրոջ համակարգչում հատուկ ծրագրի տեղադրմամբ:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվում է ամեն անգամ, երբ օգտատերը ակտիվացնում է VR ականջակալը։ Ծրագիրը կարող է մանրամասնորեն ձայնագրել թիրախի էկրանը, այնուհետև ստացված տվյալները փոխանցել օպերատորներին՝ օգտագործելով ապաշրջափակված TCP պորտը: Փորձագետները նշել են, որ VR սարքի տերը չի էլ կասկածում, որ իրեն լրտեսում են։