Երկարատև հիվանդությունից հետո` 95 տարեկանում, մահացել է ականավոր զինվորականը (լուսանկար)

Երկարատև հիվանդությունից հետո` 95 տարեկանում, մահացել է ականավոր զինվորականը (լուսանկար)

95 տարեկանում մահացել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերի վերջին գլխավոր հրամանատար Վլադիմիր Չերնավինը: Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 

Պաշտոնական տեղեկություններով՝ ականավոր զինվորականը երկար ժամանակ ծանր հիվանդ է եղել։

Հրաժեշտը նախատեսվում է անցկացնել Միտիշչիի զինվորական հուշահամալիրում։

Վլադիմիր Չերնավինը ծնվել է 1928 թ.: 1981 թվականին ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում, իսկ 1983 թվականին՝ նավատորմի ծովակալi։ Վլադիմիր Նիկոլաևիչը 1985-1992 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Նա առաջադրվել է պետական   պարգեւների, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի, Ալեքսանդր Նևսկու, Արիության և Կարմիր աստղի շքանշանների։ 

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world