Սառը պատերազմի մտածողությունը խարխլում է անվտանգությունն աշխարհում․ Սի Ծինփին

Սառը պատերազմի մտածողությունը, հեգեմոնիան և բլոկային առճակատումը խարխլում են խաղաղությունն ու անվտանգությունը ողջ աշխարհում։ Նման կարծիք է արտահայտել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։
«Փաստերը հերթական անգամ ապացուցել են, որ սառը պատերազմի մտածողությունը միայն խարխլում է գլբոբալ անվտանգության հիմքերը, հեգեմոնիան և կոշտ ուժի քաղաքականությունը միայն սպառնալիքի տակ են դնում ողջ աշխարհի խաղաղությունը», - հայտարարել է Ծինփինը։
Նրա խոսքով՝ բլոկային առճակատումը միայն խորացնում է 21-րդ դարի անվտանգության մարտահրավերները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այսօր աշխարհն ավելի բարդ է դարձել, քան սառը պատերազմի ժամանակ էր։