Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պանամայի նախագահի թեկնածուն տեսանկարահանել է ջունգլիներում իր ուղղաթիռի կործանման պահը (լուսանկարներ, տեսանյութ)

Blog Image

Պանամայի նախագահի թեկնածու Դիմիտրի Ֆլորեսի ուղղաթիռը կործանվել է երկրի լեռնային շրջանում։ Քաղաքական գործիչը վթարի պահը ֆիքսել է տեսանյութով. հրապարակել է Daily Mail-ը։

Արձանագրվել է այն պահը, երբ ուղղաթիռը բախվել է ժայռին: Վթարից հետո Ֆլորեսը տեսախցիկը ուղղել է իր վրա և ասել, որ վթարը տեղի է ունեցել 4,5 հազար մետր բարձրության վրա։

«Մեզ ինչ-որ մեկը պետք է, որ օգնության հասնի, խնդրում եմ։ Վստահ եմ, որ մեր ոտքերն ու ձեռքերը կոտրված են: Մենք վեցով ենք, փառք Աստծո, ողջ ենք»,- ասել է նա։

Նրանք ստիպված են եղել մի քանի ժամ անցկացնել ջունգլիներում, մինչ փրկվելը: Տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ։

 

Send