Հայաստանում 150 նոր ավտոբուս կլինի․ Երեւանի քաղաքապետ

Հայաստանում 150 նոր ավտոբուս կլինի․ Երեւանի քաղաքապետ

Մինչեւ շաբաթվա վերջը Հայաստանում 150 նոր ավտոբուս կլինի, իսկ դեկտեմբերին՝ 15 նոր տրոլեյբուս։ Այս մասին նոյեմբերի 22-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը հասարակական տրանսպորտի ոլորտում տարբեր խնդիրների լուծման միջանկյալ միջոցառումների ընդունումն աննպատակահարմար համարեց՝ կոչ անելով համբերել մինչեւ նոր ավտոբուսների, ինչպես նաեւ հին (կարմիր) ավտոբուսների պահեստամասերի գալը։

«Պահեստամասերի երեք կոնտեյներներից երկուսն արդեն Հայաստանում են։ Եվս մեկը կլինի դեկտեմբերին»,- ասաց Սարգսյանը։