Աու՜, Արսեն Թորոսյան, Նարինե Չարչյանը ծխում է սրճարանում Աննա Հակոբյանի կողքին

Աու՜, Արսեն Թորոսյան, Նարինե Չարչյանը ծխում է սրճարանում  Աննա Հակոբյանի կողքին

Աննա Հակոբյանն այսօր մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը մասնակցում է «Ճախրուկ» անունով սոցիալական սրճատուն հիմնելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությանը: Սրճատունը, ինչպես հասկացանք տիկնոջ գրառումից, իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի, «Երեմյան Փրոջեքթի» և «Դայմոնդ» ռեստորանի համատեղ նախագիծն է, հուշագիրն էլ ստորագրեցին հենց «Դայմոնդի» բակում: Դրանից հետո հյուրերը մտնում են ռեստորան նշելու հուշագրի ստորագրումը: 

Աննա Հակոբյանի տարածած տեսանյութում մեր ուշադրությունը գրավեց այն, որ Փաշինյանի տիկնոջ կողքը նստած մի կին Նարինե Չարչյանը, որը հենց «Դայմոնդի» տիրուհին է և շատ էր փափագում Աննա Հակոբյանի հետ նստել մի սեղանի շուրջ, իր իսկ ռեստորանում ծխում է: Եւ սա այն դեպքում, երբ հենց ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընդունած օրենքով արգելվում է ծխելը սրճարաններում, նույնիսկ բացօթյա, մինչդեռ Չարչյանը Աննա Հակոբյանի կողքը նստած ծխում է, այն էլ փակ տարածքում, ու ոչ ոք չի ասում չի´ կարելի:

Հետաքրքիր է, ծխելու դեմ պայքարող այդ նույն Արսեն Թորոսյանը, որ նաև մգեցված ապակիների դեմ է իբրև թե պայքարում, բայց ոչ մի կերպ չի նկատում, ասենք, նույն Աննա Հակոբյանին սպասարկող մեքենայի  ապակիների մուգ լինելը, Նարինե Չարչյանի՝ Աննա Հակոբյանի կողքը նստած, փակ ռեստորանում ծխելը գոնե կնկատի՞, եթե այս տեսանյութը դիտի: Թե՞ իր ընդունած օրենքները յուրայիններին չեն վերաբերում, այդ թվում յուրայինների յուրային համարվողներին, ասենք նույն «Երեմյան փրոջեքթին», «Դայմոնդին» ու նրա արգելված վայրերում ծխող տիրուհուն` Նարինե Չարչյանին:

Վահե Մակարյան