ՀՀ-ն ու Արցախը կործանած ՔՊ-ականները «սլաքներն» ուղղում են դեպի ընդդիմություն

Իհարկե, դժվար է այդքան համարձակություն գտնել և, ընդունելով սեփական ձախողումը, ինքներդ ձեզ և ձեր հետևորդներին ասել, որ ձեր հաշվարկը սխալ էր, քաղաքական միտքն ու ուժերը գերագնահատված, իսկ ՀՀ քաղաքացու քաղաքական միտքը՝ թերագնահատված։ Դժվար է, բայց ձեր դեպքում այլ «Ելք չկա»։ Այդ մասին՝ անդրադառնալով ընդդիմության ցույցերին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:
Առողջապահության ոլորտը կազմաքանդած, COVID-ի դեմ պայքարը տապալած առողջապահության նախկին նախարար, իսկ այսօր ՔՊ-ական «կոճակ սեղմող» պատգամավոր Արսեն Թորոսյանը խոսում է ընդդիմության ձախողումից՝ սա է փաշինյանական թիմի որակն ու բնութագիրը: Հայաստանն ու Արցախը 2018թ.-ից միայն կորուստներ են կրում՝ ձախողումների խորհրդանիշը՝ ՔՊ-ական թիմն է և նրանց առաջնորդը: Հայաստանն ու Արցախը կորցրել են հազարավոր զավակներ, հողեր, տնտեսությունն աղետալի վիճակում է՝ 11 միլիարդ արտաքին պարտք, աճում է աղքատությունն ու արտագաղթը, իսկ ՔՊ-ականների ֆինանսական կարողությունները միայն ավելանում են:
Ընդդիմությունը երբեք չի թերագնահատել ՀՀ քաղաքացու միտքը իրենց երկրի, պետության, երեխաների, Արցախի ապագայով մտահոգ քաղաքացիներն այսօր համախմբված են ընդդիմության շուրջն ու ամենօրյա ակցիաներով մեսիջներ են հղում Արսեն Թորոսյանի քաղաքական թիմին:
Եթե ընդդիմությունը ձախողվեր, ապա Արսեն Թորոսյանն ամեն օր ստատուսներ չէր գրի և իրենց թիմի անդամներն օր ու գիշեր սև PR չէին իրականացնի ընդդիմության դեմ: ՔՊ-ականները զգացել են իրենց հեռացման, տապալման իրական վտանգն ու ամեն ինչ անում են՝ իշխանական աթոռները պահելու համար: Համաժողովրդական ալիքը ՔՊ-ականներին ուղարկելու է տներով:
Վահրամ Բագրատյան