Վայրի փիղը սաֆարիի ժամանակ շրջել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան (տեսանյութ)

Վայրի փիղը սաֆարիի ժամանակ շրջել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան (տեսանյութ)

Հարավային Աֆրիկայի Պիլանեսբերգ այգում փիղը սաֆարիի ժամանակ շրջել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ճանապարհորդները նկարահանել են փղի հարձակումը, տեսանյութի կադրերում փիղը մոտենում է մեքենային, այն բարձրացնում օդ ու հրում ավտոբուսը։ Կատաղած կենդանին ուշադրություն չի դարձնում էքսկուրսավարի ճիչերին:

Հայտնի չէ, թե արդյոք տուժել են զբոսաշրջիկներն ու մեքենայի վարորդը։

Տեսանյութն՝ այստեղ