Բժիշկը զգուշացրել է տարածված դեղամիջոցների վտանգավոր հետևանքների մասին

Բժիշկը զգուշացրել է տարածված դեղամիջոցների վտանգավոր հետևանքների մասին

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել  է, որ հայտնի դեղամիջոցներ օմեպրազոլը և մետոտրեքսատը մեծացնում են թոքաբորբի զարգացման ռիսկը:

Կան դեղամիջոցներ, որոնք կարող են հրահրել թոքաբորբի զարգացումը։ Այս մասին զգուշացրել է «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Վտանգավոր, բայց հանրաճանաչ դեղերի ցանկը ներառել է օմեպրազոլը և մետոտրեքսատը:

Օմեպրազոլն ամենից հաճախ օգտագործվում է ուտելուց հետո տհաճ զբացողությունները վերացնելու համար, առավել հաճախ՝ այրոցը: Մինչդեռ մետոտրեքսատը հաճախ նշանակվում է արթրիտի և քիմիաթերապիայի դեպքում: Բժշկի խոսքով՝ հորմոնալ դեղերը նույնպես բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա։

Մյասնիկովը նաև նշել է, որ թոքաբորբն ավելի հաճախ է արձանագրվում այս դեղն ընդունող հիվանդների մոտ, քան այն չօգտագործողների մոտ։ Թվարկված դեղամիջոցները կարող են հանգեցնել թոքաբորբի ոչ ինֆեկցիոն ձևի։