«Յուվենտուսը» պարտվեց

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Մոնցայի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հյուրերից աչքի ընկան իտալացի հարձակվող Պատրիկ Չիուրիան եւ պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան։
«Մոնցան» 25 միավորով 11-րդն է, «Յուվենտուսը» 13-րդն է՝ 23 միավոր (-15 միավոր ակումբի նախորդ ղեկավարության ֆինանսական խարդախությունների հետեւանքով)։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 0:2 (տեսանյութ)
Պատրիկ Չիուրիա, 18, Դանի Մոտա, 39