ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ-ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ-ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը

Վաշինգտոնն ուսումնասիրում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ կառավարության Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Չինաստանից»։

Նախկինում նմանատիպ նախագծեր դիտարկվել են Բուլղարիայում, սակայն դրանք մշակում չեն ստացել, պատճառներից մեկն այն է, որ շատ տեխնոլոգիաներ դեռ գործնականում չեն փորձարկվել։