Բոլորը «փախան» ետնամուտքով, իսկ Ռոմանոսն ու երկու ուժային մնացին շենքում

Կառավարության այսօրվա նիստից հետո կառավարության բոլոր անդամները «փախան» ետնամուտքով, ոչ ոք չիջավ այն մուտքով, որի մոտ լրագրողներն են միշտ նրանց սպասում: 

Անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ մեջներից «դուխովն էր» ու հիմնական չէր խուսափում լրագրողներից, էլի հետևի մուտքով հեռացավ, որ չառնչվի լրագրողների հետ:

 MediaHub-ը ֆիքսեց, որ նիստից հետո երկար ժամանակ կառավարությունում էին մնացել ուժային բլոկից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որ համեմատաբար շուտ դուրս եկավ և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որի օպերատիվ համարներով ամենագնացը անգամ ԱԱԾ տնօրենի հեռանալուց հետո էլի տևական ժամանակ դեռ կայանած էր Մելիք Ադամյան փողոցում: 

Նշենք, որ վերջին պաշտոնանկությունների ֆոնին, ինչպես գրել էր MediaHub-ը,  Ռոմանոսին մտադիր են տեղափոխել ՊԵԿ` Ռուստամ Բադասյանի փոխարեն: Հնարավոր է` հենց այս հարցերն էին քննարկում նիստից հետո Փաշինյանի հետ:

Վահե Մակարյան