Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Արագածոտնում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կա

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Երջանիկ Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հակոբ Ք.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Մաքսիմ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի հողամասում:  

Send