«Գազպրոմը» ծանուցել է ապրիլի 27-ից գազի մատակարարումները ամբողջությամբ դադարեցնելու մասին

«Գազպրոմը» ծանուցել է ապրիլի 27-ից գազի մատակարարումները ամբողջությամբ դադարեցնելու մասին

Լեհական PGNIG-ը հայտնել է, որ «Գազպրոմից» ծանուցում է ստացել ապրիլի 27-ից գազի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ապրիլի 26-ին «Գազպրոմը» PGNiG-ին տեղեկացրել է գազի մատակարարումները Յամալյան պայմանագրով ապրիլի 27-ից ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրության մասին։ PGNiG-ը հրաժարվել է կատարել «Գազպրոմ»-ի կողմից Յամալյան պայմանագրով մատակարարվող բնական գազի դիմաց ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն ռուսական ռուբլով վճարելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։