Տոմսը գնած բարձրացել ես ինքնաթիռ ու քեզ ասում են՝ 50 հազար դոլար ավելացրու, որ վայրէջք կատարես

Կառուցապատումը տնտեսության ռազմավարական ճյուղ է, լոկոմոտիվ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կառուցապատողների միության նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու կողմից որոշումներ կան, որոնց մասով իրենք իրենց մտահոգությունները ներկայացրել են։

«Մենք ներկայացրել ենք այն վերահաս վտանգները, որոնք պատկերացնում ենք, որ իրական կդառնան։ Խաղի կեսից կանոնները փոխելն անթույլատրելի է։ Ոնց որ անձը ինքնաթիռի տոմս գնած բարձրանա ինքնաթիռ ու իրեն ասեն՝ 50 հազար դոլար ավելացրու, որ վայրէջք կատարես։ Չմոռանաք՝ այսօր դուրս է գալիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը։ Դրա փոխարեն այլ գործիքներ պիտի լինեն։ Օրինակ՝ ռենովացիա կարող է լինել․ այդ ծրագիրն էլ ենք ներկայացրել կառավարությանը։ 2024 թվականի հունվարի մեկից ավագանին որոշումներ է գործի դրել, որոնց համաձայն Կենտրոնում կառուցապատում անելն ավելի ձեռնտու է դարձել, քան ծայրամասերում»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։