Ղրիմում վնասվել են երկաթուղային գծերը

Ղրիմում վնասվել են երկաթուղային գծերը

Ղրիմի Կիրովսկի շրջանում վնասվել են երկաթուղային գծերը, տեղում աշխատում են մասնագիտացված ծառայություններ. ասել է հանրապետության ղեկավար Ակսենովը։

«Բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել և հետևել միայն վստահելի տեղեկատվության աղբյուրներին»,- հավելել է նա։

Այս պահին երկու միջքաղաքային և երկու տեղական գնացքներ ուշացումով են աշխատում։ Աշխատում են շտապօգնության ծառայությունները։ Հայտնի է՝ տուժածներ չկան։ Նախնական տվյալներով՝ դիտարկվում է դիվերսիայի վարկածը։

,Երկաթուղու վերանորոգումը կտևի 4-8 ժամ։