Վաչագան Ղազարյանից բռնագանձված երեք անշարժ գույք վերահսկելու է Սանոսյանը

ՀՀ սեփականություն հանդիսացող չորս անուն անշարժ գույք և մեկ շարժական գույք առաջարկում ենք ամրացնել ՏԿԵ-ի պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ այդ հասցեներն են Մալաթիա Սեբաստիա-Իսակով պողոտայի 25/2, 25/3 և 25/4-ը։

Ըստ նախարարի՝ այս ամենն ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում է իրականացվում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հայտնեց, որ այդ անշարժ գույքերը բռնագանձվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից։

Մանրամասները՝ տեսանյութում։