ՄԱԿ-ի դատարանը Հայաստանի հայցի հիման վրա որոշում կկայացնի

ՄԱԿ-ի դատարանը Հայաստանի հայցի հիման վրա որոշում կկայացնի

 ՄԱԿ–ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցների մասին որոշում կկայացնի Հայաստանի հայցով։ Հայտնել է դատարանի մամու;ի ծառայությունը։

Հայաստանը Բաքվին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում լարվածության պատճառով ռասսայական խտրականության մասին կոնվենցիան խախտելու համար։

Միջազգային դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու հայցի մասով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ գործով Միջազգային կոնվենցիայի գործադրման առնչությամբ։

Երեւանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Բաքվին ձեռնպահ մնալ ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել ռասայական խտրականության մասին կոնվենցիայի խախտմանը, և ցանկացած գործողությունից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղից մնացած հայերի դուրս մղմանը կամ մարդկանց անվտանգ և արագ վերադարձը կանխելուն, իր զինվորականներին և իրավապահներին դուրս բերել քաղաքացիական օբյեկտներից:

Հայաստանը խնդրել է դատարանին կարգադրել, որ ադրբեջանական կողմն ապահովի ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված հաստատությունների անարգել հասանելիությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, նպաստի և չխոչընդոտի Կարմիր Խաչի գործունեությանը՝ ղարաբաղահայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: