Խուճապի չմատնվել․ ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ։
Հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Մեղրաձոր և Հանքավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն