ՌԴ Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել

ՌԴ Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել

ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է ուկրաինական կողմից տարածաշրջանում հնարավոր սադրանքների մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ»,- գրել է նահանգապետն իր թելեգրամյան ալիքում։