Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ֆաշիստական ոճով ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին. նոր մանրամասներ

Blog Image

Շենգավիթի դատարանի դիմացից, մոտ մեկ ժամ առաջ  ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ դեռևս որևէ տեղեկություն չունեն,թե ուր են նրան տարել և ինչ նպատակով։

«Ամեն ինչին ձև կա, ռեպրեսիային էլ։ Փաստաբանին, հանրային ճանաչում ունեցող մարդուն դիմակավորված ինչու՞ եք ձերբակալում, Բենլադենին նման ձևով կձերբակալեին։ Մենք պահանջում ենք հարգանք մեր մասնագիտության նկատմամբ։ պարզ է, որ սա մաքուր քաղաքական ռեպրեսիա է։ Էս ֆաշիստական ձևով ձերբակալելով ու՞մ եք վախեցում, մե՞զ, եկեք ինձ էլ մեքենայից հանեք տարեք»,- ասաց նա։

Send