Հոկտեմբերի 28-ի երեկոյան Իսրայելը հարվածել էր Գազային։ Հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Զոհերի թվում 46 երեխա կա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թել Ավիվը հարվածել է «Համաս» խմբավորման հրետակոծություններին ի պատասխան, և որ դա չի համարվում հրադադարի խախտում։
«Նրանք սպանել են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի։ Ահա թե ինչու է Իսրայելը հարվածել։ Եվ այդպես էր պետք անել», - ասել է Թրամփը։
