Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Եղվարդ քաղաքում, «Mazda»-ն բախվել է գազատար խողովակի, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Հ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 25-ամյա Գոռ Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Send