Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանի արդարադատության նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններ

Blog Image

Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել արդարադատության նախարարությունը։ 

 

Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։

Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը երկրների միջև։

 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին և դրա շրջանակում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին։

Send