Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոռոմ գյուղում այրվել է հացատուն-ավտոտնակ

Blog Image

Նոյեմբերի 16-ին, ժամը 22։13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է հացատուն-ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարագում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:49-ին, մարվել՝ նոյեմբերի 17-ին, ժամը 00:45-ին: Այրվել է մարագի փայտե առաստաղը (մոտ 25 քմ)։ Տուժածներ չկան։

Send