Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

60-ամյա տղամարդը հրացաններ և ատրճանակ է ներկայացրել ոստիկանություն

Blog Image

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ծառայողները հետևողականորեն անցկացնում են բացատրական աշխատանքներ:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին 60-ամյա մի տղամարդ բաժին էր ներկայացրել տարբեր մոդելների հինգ հրացան և մեկ ատրճանակ:

Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանություն

Send