Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Եկեղեցին համախմբված է Վեհափառի շուրջ, նա մենակ չի մնացել...»․ Արշակ Սրբազան

Blog Image

Ի՞նչ է խոստովանել Արշակ Սրբազանը ասուլիսի ժամանակ

Արշակ Սրբազանի ուշագրավ հայտարարությունները.

Արշակ սրբազանի նկատմամբ իշխանական վարչախմբի հետապնդումը ակնհայտ է։ Պայմանավորված նրա ազգային-քաղաքական դիրքորոշմամբ։ 

Արշակ Սրբազանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան. «Դավաճանությունը մեր հավատքի մեղքերի շարքում թվարկված չէ, որովհետև այն բոլոր մեղքերի մարմնավորումն է։ Գարեգին Բ-ի չհիշատակումը պատարագների ժամանակ, դա լոկ մի պատառիկի խմբագրում չէ, այլ եկեղեցիական նվիրապետությունից հրաժարում։ Եվ փաստացի այն անձինք, որոնք դեմ են գնացել Եկեղեցուն, Կաթողիկոսին նրանք դավաճանել են ոչ միայն նշված երկուսին, այլև իրենք իրենց։ Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծ են, ինչը շատերին հետաքրքիր է։
Եվ ես այն մարդը չեմ, որ ինձ վախեցնելով կարող են լռեցնել... 
Այո, ես պնդում եմ, որ Կաթողիկոսը չպետք է ոչ մի պարագայում հեռանա: Մեզ թվում է, թե կաթողիկոսի անվան զեղչումն ուղղակի անվան զեղչում է, բայց ո՛չ, դա ժխտումն է նվիրապետական կարգին, դու քեզ եկեղեցուց դուրս ես դնում և առանձին կրոնական հաստատություն հիմնելու հայտ ես ներկայացնում»։

Այն հարցին, թե արդյո՞ք պետք է հեռանան այն ութ հոգևորականները, որոնք սեղմել են Փաշինյանի ձեռքը։ Արշակ Սրբազանը պատասխանեց. «Դա դիտարկվում է դավաճանություն, այո՛, դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականների կողմից»։

Արշակ Սրբազանի ամբողջ միտքն ու անհանգստությունը նրանում է, որ պետք է ամեն գնով հեռու պահել` պառակտիչ, քայքայող, եկեղեցուն վնասող ցանկացած խոչընդոտ, որը հանգիստ կարող է տանել, թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր դաշտի կործանման։

Արթուր Հայրապետյան

Send