Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Գյուրմրեցիների լեզվի տակ ոսկոր չկա. «Յոթվերքի առումը» անցնցում չանցավ

Պատարագ N 7. Փաշինյանը եկեղեցի առ եկեղեցի առաջ է գնում: 

Կարծես, Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիների «գրավումը» նրա համար մարտավարություն լինի՝ հասնելու գլխավոր թիրախին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցին, Փաշինյանը ոստիկանական մեծաթիվ զորքով, անվտանգության աշխատակիցների հոծ շարքերով, քպ-ական թիմակիցներով հասավ Գյումրի։ 

«Յոթվերք եկեղեցու առումը», սակայն, անցնցում չանցավ։ Գյումրեցիների լեզվի տակ, ինչպես ասում են, ոսկոր չկա։ Յոթվերքի շուրջբոլորը հավաքված գյումրեցիները բարձրաձայն արտահայտեցին իրենց վրդովմունքն ու մերժումը՝ անգամ 37 թվին Յոթվերքը գործել է, իսկ Փաշինյանի համար արված պատարագին մարդկանց ճանապարհը փակում էին, որ չմտնեն եկեղեցի։

 

Send