Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Վանաձորում հայտնի տնակային ավանում․ Shamshyan

Blog Image

Նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան 11 հասցեում՝ տնակային ավանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետի տեղակալներ Դավիթ Գևորգյանի, Վաչե Եղիազարյանի, ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և խմբի պետ Արեն Փիլոյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Send