Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանը մոտ 20 ժամվա ընթացքում գործել է սահմանափակումներով, որոնց ընթացքում չեղյալ է հայտարարվել 90 չվերթ, գրել են ԶԼՄ-ները։
Հետաձգվել են ավելի քան 80 չվերթներ, 42-ը պահեստային են դարձել: Այս մասին հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը: Այժմ սահմանափակումները հանված են:
«Օդանավակայանի աշխատակիցներն և ավիաընկերությունները անում են հնարավոր ամեն ինչ` ժամանակացույցի արագ կարգավորման համար»,- հայտնել է օդակայանը։