Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար. ավագ քննիչը «Ford Fusion»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 03:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամայիս Դավթյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից, և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
 
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառը արտաքին լուսավորության բացակայությունն է, և գծանշումների բացակայությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ մահացածը աշխատում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։
 
 

Send