Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Արմավիրում, «ՎԱԶ»-ը մխրճվել է «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ, վիրավnրին դուրս են բերել փրկարարները. մանրամասներ Shamshyan-ից

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Դավիթ Օ.-ին պատկանող «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «04»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Վաղարշապատի «ՄԱՍՏԵՐ ՄԵԴ» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send