Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում․ ինչ վնասներ են եղել

Blog Image

Նոյեմբերի 6-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի շենքերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։00-ին։ Այրվել են 3 գազի հաշվիչ, մուտքի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ), նկուղում՝ ծխատարի շարժիչը և կենցաղային իրեր։

ՆԳՆ փրկարար ծառայություն

 

 

Send