Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ դեսպանատունը երախտագիտությունն է հայտնել Հայաստանին

Blog Image

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր հայ գործընկերներին՝ Ռուսաստանի կողմից ավանդաբար առաջարկվող «Նացիզմի, նեոնացիզմի և այլ գործելակերպերի փառաբանման դեմ պայքար, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի խթանմանը» բանաձևի նախագծի համահեղինակության համար, որն ընդունվել է նոյեմբերի 14-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի նիստում:

Քառասունչորս պետություն համահեղինակել է փաստաթուղթը, իսկ դրա ընդունման օգտին քվեարկել է 114 երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։

Մեր հայ ընկերների աջակցությունը այս փաստաթղթին հատկապես արժեքավոր է այս տարի Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ մեր համատեղ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության առթիվ՝ ավելի ամրապնդելով հայ ժողովրդի հերոս որդիների և դուստրերի երախտապարտ հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ Հայրենիքը և ամբողջ մարդկությունը «շագանակագույն ժանտախտից»(Եվրոպայում նացիզմն ու ֆաշիզմը նկարագրելու համար օգտագործվող արտահայտություն) փրկելու համար։

Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Send