Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Մուսայելյան գյուղում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Աղասի Ա․-ն իր վարած «Zaz Sens» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պարսպին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։