Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Հոկտեմբերի 31-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում

Blog Image

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ, Մաքրավան և Վանատուր թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու գազասպառողների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան, Չարենցի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան, Գարեգին Նժդեհի, Ռ.Մելիքյան փողոցների, Վաչագան և Բաղաբուրջ բանավանների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
 
Send