Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլը

Blog Image

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի օգտին՝ 2.5:1.5 հաշվով։

Կանանց հավաքականը նույնպես մրցեց Ադրբեջանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի օգտին՝ 3:1 հաշվով։

 Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։
 Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 9-րդ հորիզոնականը, իսկ տղամարդկանց հավաքականը՝ 40 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը։

 Վաղը հանգստյան օր է։ Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։
 7-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Հունգարիայի հավաքականի հետ։

Send