Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է տեղի ունենում Գյումրու Յոթ Վերք եկեղեցում ԱԱԾ պետի հսկողության ներքո

Blog Image

Mediahub - ը քիչ առաջ տեղեկացավ, որ Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքեցին Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնեցին դատարկված շենքը, ըստ երեւույթին վաղը Փաշինյանի համար անվտանգություն ապահովելու եւ ՔՊ-ի գրոհի համար, որպեսզի բախումներ չհրահրվեն։

Հիշեցնենք, որ վաղը Փաշինյանը մեկնում է Գյումրի, որպեսզի իր համար կրկին կեղծ պատարագ մատուցվի։

Հիշեցնենք, որ Mediahub- ի հավաստի տեղեկություններով, վաղը, Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Երեւանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արարատ Օրդոյանը, ով վերջինս նախորդ կիրակի պատարագ մատուցեց Փաշինյանի համար, նույն քահանան` զեղչելով Վեհափառ Հայրապետի անունը։

Արթուր Հայրապետյան

Send