SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Տեղում պարզվել է, որ սատցված օպերատիվ տեղեկությունը հավաստի և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական քլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։
Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։