ՄԱԿ-ի 193 անդամներից 46-ը ստորագրել են այն հայտարարությունը, որ Ռուսաստանը ներգրավված է եղել սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպում։
Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը ժամանել են Ուկրաինայից, և որ Լեհաստանը ապացույցներ չի ներկայացրել, որ դրանք ռուսական անօդաչու թռչող սարքեր են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդելով Ուկրաինայում թիրախների վրա գիշերային հարվածի մասին, հայտարարել է, որ «Լեհաստանի տարածքում ոչնչացման թիրախներ չեն նախատեսվել» և առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել լեհ գործընկերների հետ։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սադրանքների մեղադրանքներ են ստացվում ամեն օր, բայց ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հաճախ «նույնիսկ չեն փորձում» ներկայացնել փաստարկներ։
Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել, որը հրավիրվել է Վարշավայի խնդրանքով։ Նիստում ՄԱԿ-ի քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն ասել է, որ միջադեպը «վտանգի է ենթարկում Մոսկվայի և Կիեւի միջև հակամարտությունը դադարեցնելու վերջին դիվանագիտական ջանքերը»։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին պատասխանատվություն կրել «անարդարացված արարքի» համար և միջոցներ ձեռնարկել՝ նման բանի կրկնությունը կանխելու համար։
Հայտարարությունը աջակցողների թվում, Լեհաստանից բացի, եղել են Ուկրաինան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Վրաստանը, Իտալիան, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և այլն։
