ԱՄՆ ֆուտբոլի բարձրագույն լիգան 1 խաղով որակազրկել է «Ինտեր Մայամիի» ավագ Լեո Մեսսիին և պաշտպան Ժորդի Ալբային: Նրանք չեն մասնակցի «Ցինցինատիի» դեմ խաղին։
Պատճառը խաղացողների կողմից MLS-ի բոլոր աստղերի խաղին չմասնակցելու որոշումն է եղել։
Երկու խաղացողներից ոչ մեկը հրապարակավ չի արձագանքել որակազրկմանը, սակայն որոշումը առաջացրել է ակումբի սեփականատեր Խորխե Մասի զայրույթը, ով այն անվանել է «կտրուկ» պատիժ։
«Նրանք չեն հասկանում որոշումը», - ուրբաթ օրը ասել է Մասը։ «Նրանք չեն հասկանում, թե ինչու է ցուցադրական խաղին չմասնակցելը հանգեցնում ուղղակիորեն որակազրկման»։
«Դա ճիշտ չէ», - հավելել է Մասը։
38-ամյա Մեսսին և 36-ամյա Ալբան այս մրցաշրջանում խաղացել են բազմաթիվ խաղեր՝ մասնակցելով MLS-ի, նաև ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի գավաթի խաղարկությանը և այլ մրցաշարերի։ Մեսսին նաև այս ամռանը խաղացել է իր հայրենի Արգենտինայի հավաքականի կազմում՝ մասնակցելով երկու ընկերական խաղերի։