Ղրիմի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարք են խոցել

Անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ղրիմի հյուսիս-արևմտյան շրջանում, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը Telegram-ի իր ալիքում։
««Ղրիմի հյուսիս-արևմտյան շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամու անօդաչու թռչող սարք: Ես խնդրում եմ ձեզ հանգստություն պահպանել և վստահել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին»,- գրել է Աքսենովը: