iPhone SE-ի նոր ոչ թանկարժեք տարբերակի մասին կհայտարարվի

Apple Inc-ն ամենամյա գարնանային արտադրանքի թողարկման միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 8-ին, ամենայն հավանականությամբ, 5G հնարավորություններով իր iPhone SE-ի նոր ոչ թանկարժեք տարբերակի մասին կհայտարարի:
Սպասվում է, որ միջոցառմանը iPhone արտադրողը նաեւ iPad Air-ի նոր տարբերակը եւ բարձրորակ Mac Mini-ին կներկայացնի:
Apple-ի iPhone SE-ի արժեքը ներկայումս կազմում է 399 դոլար: CFRA Research-ի վերլուծաբան Անջելո Զինոն ասել է, որ Apple-ը կարող է գրավել գների նկատմամբ ավելի զգայուն սպառողներին, եթե նոր տարբերակի գինը նույնը մնա, հաղորդում է Reuters-ը:
Նոր հեռախոսը կդառնա iPhone SE-ի առաջին թարմացումը երկու տարվա ընթացքում եւ, ըստ լուրերի, հագեցած կլինի բարելավված տեսախցիկով ու ավելի արագ պրոցեսորով:
Ըստ IDC-ի վերլուծաբան Ռայան Ռեյթի՝ վերջին տարիներին iPhone SE-ի հիմնական շուկաները եղել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Արեւմտյան Եվրոպան։ Ռեյթն ասել է, որ այս տարածաշրջաններն, ամենայն հավանականությամբ, առաջատար շուկաներ կմնան երրորդ սերնդի iPhone SE-ի սպասվող թողարկումից հետո: