ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա. հաղորդագրություն է տարածել Գուտերեշի գրասենյակը:
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», - ասվում է հաղորդագրության տեքստում:
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել ՄԱԿ-ի այն գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար: