Մտադիր չենք հայելային գործել․ Զախարովան արձագանքել է նոր սահմանափակմանը

Մտադիր չենք հայելային գործել․ Զախարովան արձագանքել է նոր սահմանափակմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մշակում է Կիևի կողմից ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանման արձագանքը, սակայն մտադիր չեն որոշում կայացնելիս հայելային գործել: Զախարովայի խոսքերնէ մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի իշխանությունները հուլիսի 1-ից արգելել են ռուսների` առանց վիզայի մուտքը երկիր։

Զախարովան նշել է, որ Կիևը, չեղարկելով 2 երկրների քաղաքացիների`առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական համաձայնագիրը, գիտակցաբար նպատակ է հետապնդում առավելագույն վնաս հասցնել Ուկրաինայի և ՌԴ-ի բնակիչների միջև շփումներին, խզել բարեկամական և ընկերական կապերը:

«Ներկայումս մշակվում է ռուսական կողմի հստակ արձագանքը։ Սակայն որոշում կայացնելիս մտադիր չենք հայելային գործել։ Առաջին հերթին Ռուսաստանի շահերն ու հումանիտար նկատառումներն ենք հաշվի առնելու։ Մենք չենք նախատեսում լրացուցիչ դժվարություններ ստեղծել հասարակ ուկրաինացիների համար, այդ թվում ՝ փախստականների, որոնք ուկրաինացի ազգայնականների հետապնդումներից Ռուսաստանում պաշտպանություն են փնտրում։ Մենք չենք մոռանում նաև ընտանեկան և այլ կապերի մասին, որոնք միավորում են երկու երկրների ժողովուրդներին»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Զախարովան նաև ընդգծել է, որ ՌԴ-ն ավելի վաղ քանիցս մեկնաբանել է Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի վերաբերյալ իրավիճակը: