Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք, ճիշտ խոսացող եղեք։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
«Հիշեք՝ ով ա ձերոնցից առանց մայկա-տռուսիկ իշխանության եկել ու ինչի տեր դառել, ցուցակը կարամ ներկայացնեմ, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով»,-ասաց Սիմոնյանը։
Սեյրան Օհանյանն էլ արձագանքեց․ «Դուք էլ վերևում նստած սկսեք մեկնաբանել»։
Իրավիճակը լարվեց. «Լքեք դահլիճը», - հայտարարեց Սիմոնյանը։
«Դուք պիտի՞ որոշեք»,-պատասխանեց Օհանյանը։
Սիմոնյանն արձագանքեց՝ եթե կանոնները խախտվեն, ապա ինքն է որոշում։ «Կամ հանգստացեք, նստեք, կամ անհանգիստ նստեք։ Ինձ թվում ա՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում և ով եք դուք»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում