Վորոնեժի մարզում հինգ մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով

Վորոնեժի մարզում հինգ մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով

Վորոնեժի մարզում երկու մեքենաների բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հինգ տարեկան աղջիկը վիրավորվել է, հայտնում է տարածաշրջանի ոստիկանությունը։ Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19.15-ին Կալաչևսկի շրջանում՝ Կալաչ-Նովայա Կրիուշա-Սկրիպնիկովո մայրուղու 28-րդ կիլոմետրում։

 

«ՎԱԶ-2111» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, դուրս է եկել հանդիպակաց ճանապարհի երթեւեկելի հատված եւ բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2111»-ի վարորդը և երկու ուղեւորները մահացել են։

«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը նույնպես իրենց վնասվածքներից տեղում մահացել են նշված ավտոմեքենայի ուղևորուհին՝ 5-ամյա աղջիկը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բուժհաստատություն։