Վորոնեժում ամբարձիչի հարթակի ընկնելու հետևանքով զոհվել է 2 աշխատող, ևս 2-ը վիրավորվել (տեսանյութ)

Վորոնեժում ընկել է ամբարձիչի հարթակը: Նախնական տվյալներով զոհվել է երկու աշխատող, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունում։
«Նախնական տեղեկություններով՝ հարթակի անկման հետևանքով տուժել է չորս բանվոր՝ երկուսը զոհվել են, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն»,- պարզաբանում է գերատեսչության Telegram ալիքը։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները. կատարվում է նախաքննություն։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ Վորոնեժի շրջանի գլխավոր տնօրինությունը, իրավիճակը բարդացել է նրանով, որ տուժածները արգելափակվել են 18-րդ հարկի բարձրության վրա։
Տեսանյութը՝ այստեղ